Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը ներառյալ![]() 26 փետրվարի 2025 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը ներառյալ։ Կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։ Կառավարությունը որոշման նախագիծը կքննարկի փետրվարի 27–ի նիստում։ «2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– ասվում է որոշման նախագծում։ Կզորակոչվեն նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները։ Հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է զորացրել շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |