Կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը

Կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Մասիս համայնքի Հայանիստ գյուղում հայտնաբերվել է խորքային հոր, որն օգտագործվել է առանց օրինական թույլտվության, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---