Վրաստան-Հայաստան թբիլիսյան հանդիպման տոմսերը կվաճառվեն փետրվարի 27-ից

Վրաստան-Հայաստան թբիլիսյան հանդիպման տոմսերը կվաճառվեն փետրվարի 27-ից

PanARMENIAN.Net - Ազգերի լիգայի փլեյ-օֆի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Վրաստանի ազգային թիմի հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը նախատեսված է մարտի 23-ին՝ «Դինամո Արենայում»։

«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Տոմսերի արժեքը սահմանվել է 20, 40, 70 և 100 լարի։ Յուրաքանչյուր գնորդ կարող է ձեռք բերել առավելագույնը չորս տոմս, հայտնում է Radar.am-ը։

Անվտանգության նկատառումներով վրացի երկրպագուներին չի թույլատրվելու մուտք գործել հայ երկրպագուների համար նախատեսված առաջին կարգի 9-րդ և 10-րդ սեկտորները։

Երկու հանդիպումների տոմսերը հասանելի կլինեն բացառապես առցանց։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---