Սաղաթելյան. ՀՅԴ-ն կմասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

Սաղաթելյան. ՀՅԴ-ն կմասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն մասնակցություն ունենալու է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, սակայն թե ինչ ձևաչափով՝ կհայտարարվի ավելի ուշ։ Այդ մասին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք միշտ այն տեսակետին ենք եղել, որ պետք է լայն, ընդդիմադիր ճակատ ձևավորվի, որպեսզի արդյունավետ լինի։ Համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Սաղաթելյանը նշել է, որ այս պահին վաղ է խոսել այն մասին, թե ՀՅԴ-ն կմասնակցի դաշինքով, թե՝ առանձին։

«Մինչև 2026 թվականը բավական բան է փոխվելու։ Կգա 2026-ը՝ կքննարկենք»,–ասել է նա։

ՀՅԴ Ընդհանուր ժողովը գումարվում է 1892 թվականից սկսած և հիմնականում 4 տարին մեկ։

 Ուշագրավ
---