ՀՀ մի շարք ճանապարհներին մերկասառույց է՝ տեղ-տեղ դժվարանցանելիություն

ՀՀ մի շարք ճանապարհներին մերկասառույց է՝ տեղ-տեղ դժվարանցանելիություն

PanARMENIAN.Net - Ժամը 17:00-ի դրությամբ Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից դեպի Կապան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով մեքենաների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով մեքենաների համար։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, ինչպես նաև Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Մարտունիի, Ճամբարակի տարածքներում, Ալագյազ-Գեղադիր հատվածում և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհներին բուք է։

Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի ճանապարհներին, ինչպես նաև Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---