Քննարկվել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման հարցը![]() 26 փետրվարի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ապահովման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի նիստն անցկացվել է՝ ներառելով նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման և ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ հանձնառությունների ու աշխատանքների համակարգող խմբերի համատեղ քննարկումը։ Նիստին ներկա են եղել Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել ԵՄ-ի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման գործընթացին, ինչպես նաև այդ ծրագրին առնչվող իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցերին։ Հիմնական թեմաներից մեկը եղել է նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը։ Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՀԸԳՀ-ի կիրարկման ընթացքը՝ հատուկ ընդգծելով Կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ համաձայնագրի արդյունավետությունը բարձրացնելու և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունները զարգացնելու նպատակով ներդրված նոր մեխանիզմների համատեքստում։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։ Նիստի ավարտին փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով համաձայնագրի լիարժեք իրականացման կարևորությունը՝ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի առանցքային բաղադրիչ, համապատասխան հանձնարարականներ է տվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |