Դատարանը Բաքոյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել Էդգար Ղազարյանին![]() 26 փետրվարի 2025 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դատարանի որոշմամբ պարտավորվել է ներողություն խնդրել hասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից և վճարել 1 միլիոն դրամ որպես փոխհատուցում։ Այդ մասին հայտնել է «Ֆիդելիսի» փաստաբանական թիմը «Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին: «Ֆիդելիսի» փաստաբանական թիմը, ստանձնելով Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,–ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |