Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ![]() 26 փետրվարի 2025 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Երևանում և Արտաշատում մարտի 14-18-ը տեղի կունենա «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը, որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին։ Նախաձեռնության նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքը ներառում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ։ Մասնավորապես, նախատեսված են «Միսաք Մանուշյան ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և այլ նախաձեռնություններ։ Նշվում է, որ բոլոր ֆիլմերը կներկայացվեն հայերեն ենթագրերով, իսկ ֆրանսիացի բանախոսների ելույթները կունենան համաժամանակյա թարգմանություն։ Բոլոր միջոցառումները հասանելի կլինեն հանրության համար՝ մուտքն ազատ է։ Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այն իրականացվում է «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության ջանքերով։ Միջոցառման աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև «Առլեամ և Առլեամ Աերո», «Քարֆուր» ընկերությունները։ Գործընկերների շարքում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը և «Ալեֆ» հրատարակչատունը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |