Էլինա Ավանեսյանը հաղթել է WTA–500 մրցաշարի երկրորդ շրջանում![]() 27 փետրվարի 2025 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին ռակետ Էլինա Ավանեսյանը, որը զբաղեցնում է աշխարհի 45-րդ հորիզոնականը, WTA–500 մրցաշարի երկրորդ շրջանում տպավորիչ հաղթանակ է արձանագրել՝ առավելության հասնելով իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի նկատմամբ, ով գտնվում է 66-րդ հորիզոնականում։ Հանդիպումը կայացել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում, որտեղ Էլինան երկու սեթում էլ գերազանցել է մրցակցին՝ հաղթելով 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը շարունակվել է 1 ժամ 20 րոպե, հայտնում է Sputnik Արմենիան։ Հաջորդ փուլում Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 103-րդ ռակետ, ավստրալացի Մայա Ջոյնթի հետ։ Վերջինս նախորդ խաղում 6:1, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 20-րդ ռակետ Դոննա Վեկիչին՝ ապահովելով տեղը երրորդ շրջանում։ Merida Open մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,064 միլիոն դոլար։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |