Հայկական կուսակցությունները շարունակում են մրցակցել իրենց վարկանիշների ուռճացման գործում25 մայիսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում երկու պատճառներով չկան եւ չեն կարող լինել անաչառ սոցհարցումներ` Հայաստանում ընտրողների շրջանում առկա է վախի մթնոլորտը, իսկ սոցհարցումները կատարվում են այս կամ այն քաղաքական ուժի պատվերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը:Մուսինյանի խոսքով, ծիծաղելի է հավատալ այդպիսի հետազոտությունների արդյունքներին: «Եթե դուք հիշում եք, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Սոցիոմետր» անկախ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի ընտրողների ձայների 5,3%, ապա թիվը հասցրեց 11%-ի եւ հայտարարեց, որ նա 4-րդ տեղում է գտնվում: Անգամ զանգվածային կեղծումներից հետո ընդդիմության առաջնորդը հավաքեց ձայների 21% եւ զբաղեցրեց երկրորդ տեղը»,- ընդգծել է ՀԱԿ մամլո քարտուղարը: Ինչպես նա նշել է, հնարավոր սխալների ընդունված սանդղակը սոցիոլոգիայում կազմում է պլյուս-մինուս 3%: Մուսինյանը նաեւ նշել է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման Vox Populi անկախ կենտրոնի սոցհետազոտությունների տվյալներով, Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններին առաջատարը հենց ՀԱԿ-ն է: «Մենք այս գնահատականին նույնպես որոշակի թերահավատությամբ ենք մոտենում եւ գտնում ենք, որ մեր ընտրազանգվածն ավելի մեծաթիվ է, քան այն ներկայացված է»,- նշել է նա: «Մենք ինքներս ենք սոցհարցումներ անցկացնում, եւ դրանց արդյունքներով մենք ունենք ընտրողների ձայների 60-65%, իսկ միգուցե եւ ավելին»,- հայտնել է Մուսինյանը: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա նրա խոսքով, իրադրությունն առավել բարենպաստ է դասավորվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, իսկ ՀՀԿ-ն անգամ 7%-անոց արգելքը հաղթահարելու շանս չունի: Մուսինյանը նաեւ ավելացրել է, որ իրենց համար ներկա պահին կարեւոր է ոչ թե հավաքած ձայների քանակը, այլ արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը: Այդ դեպքում, որքան էլ ՀԱԿ ձայն հավաքի, մենք դա բավական կհամարենք»,- հայտնել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |