Հունաստանը հաստատել է աջակցությունը ՀՀ ԶՈւ բարեփոխումներին![]() 28 փետրվարի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հունաստան ժամանած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որը վերահաստատել է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումների գործընթացը։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին։ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հետ։ Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել այս ոլորտում ընթացող փոխգործակցությունը, անդրադարձել են իրականացված ծրագրերին և նախանշել հետագա անելիքները։ Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության զարգացման հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |