Քամու սաստկացում է սպասվում և ձյուն․ 2-3 աստիճանով կտաքանա![]() 28 փետրվարի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, ինչպես նաև մարտի 3-4-ին Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկն ու 2-ի գիշերը որոշ շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան ուղղությունից է՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 28-ին սպասվում է ուժգնացում՝ հասնելով 17-20 մ/վ, իսկ լեռնային գոտիներում հնարավոր են բուքեր և ցածր տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա մոտ 2-3 աստիճանով։ Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, ինչպես նաև 2-4-ին տեղումներ չեն կանխատեսվում, սակայն մարտի 1-ի երեկոյան հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում փետրվարի 28-ի ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան տաքության սահմաններում, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով 0-…-2 աստիճանի։ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները փակ են։ Բերդ-Ճամբարակ ճանապարհը նույնպես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքում դժվարանցանելի են Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, ինչպես նաև Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից դեպի Քաջարան տանող ճանապարհները՝ հատկապես կցորդիչով բեռնատարների համար։ Բացի այդ, Ալագյազ-Արթիկ և Մ-3 ավտոճանապարհից դեպի Լեռնապար տանող հատվածները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |