«Հետք»․ Վարդան Ղուկասյանին ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը![]() 28 փետրվարի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԴՕԿ կուսակցությունը հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է վերահսկողության տակ, բայց ձերբակալվածի կարգավիճակ չունի։ «Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER): ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։ Սկզբում նշվել էր, որ Վարդան Ղուկասյանը մոտ երկու-երեք օրվա ընթացքում կլինի տանը, սակայն այժմ հաստատվում է, որ նա գտնվում է վերահսկողության տակ, առանց ձերբակալվածի կարգավիճակի։ Ավելի վաղ ասվել էր, որ փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը կապ է հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց միջև հաղորդակցությունը դադարել է։ Հետագա փորձերի ժամանակ տեղեկացվել է, որ Ղուկասյանը չի կարող խոսել, քանի որ իրեն հանգիստ է անհրաժեշտ։ Այս իրավիճակը հանրության շրջանում անհանգստություն էր առաջացրել։ Միևնույն ժամանակ, կուսակցությունը հերքել է շրջանառվող լուրերը, թե Ղուկասյանը ենթարկվել է բռնության։ Այդ պնդումներում նշված անձն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով իր առնչությունը որևէ նման միջադեպին։ Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |