Աֆեյանը Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին․ «Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»

Աֆեյանը Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին․ «Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»

PanARMENIAN.Net - Հայտնի հայ գործարար Նուբար Աֆեյանն ուղերձով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հայ ժողովրդին` կոչ անելով իրենց ձայնը բարձրացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների դեմ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։

Եթե ոչ մենք, ապա՝ ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»,- հավելել է նա։

Երևանում փետրվարի 28–ին բողոքի ակցիաներ են ընթանում հաջակցություն Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որն արդեն մեկ շաբաթ է հացադուլի մեջ է, և մյուս հայ գերիների։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից իր դեմ կազմակերպված դատական գործընթացի դեմ։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ նրա առողջությունը և անվտանգությունը լրջագույն վտանգի տակ են։

Տեսաուղերձով է հանդես եկել նաև Վարդանյանի որդին՝ պնդելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---