Փաշինյան․ ՀՀ–ն շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա![]() 28 փետրվարի 2025 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2024թ․ տնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ ՀՀ–ն շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։ Նա նշել է, որ 2024 թվականի արդյունքներով ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5․9%-ով: «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8․15%: 2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել էր 8․3%, 2022 թվականին՝ 12․6%, 2021 թվականին` 5․8% տնտեսական աճ: 2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760,555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 203,878 մարդով կամ 36․6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37,882-ով կամ 5․2 %-ով»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետը հավելել է, որ 2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287,172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114,445 ՀՀ դրամով կամ 66․3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17,178 ՀՀ դրամով կամ 6․4%-ով: 2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1․5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25․3%։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է մոտ 40%: «Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին»,–գրել է Փաշինյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |