Փաստաբան. Վարդան Ղուկասյանն Ինտերպոլի կողմից ձերբակալված չէ

Փաստաբան. Վարդան Ղուկասյանն Ինտերպոլի կողմից ձերբակալված չէ

PanARMENIAN.Net - ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը Ինտերպոլի կողմից կալանավորված չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը։

«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։

Պաշտոնապես հայտարարում եմ․ դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը**»**,– նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Ղուկասյանը ժամանակավորապես դադարեցրել է իր հանրային ելույթները՝ կապված իրավական գործընթացի և իր գործարար համբավի հետ։

«Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը»,– ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Վարդան Ղուկասյանը ներկայումս գտնվում է Լաս Վեգասի Հենդերսոնի ձերբակալվածների պահման վայրում և որ նրան ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը (ICE)։

 Ուշագրավ
---