ԱԽ քարտուղար․ Աշխատանք է տարվում, որ անխտիր բոլոր գերիները վերադառնան

ԱԽ քարտուղար․ Աշխատանք է տարվում, որ անխտիր բոլոր գերիները  վերադառնան

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Բաքվում հայ գերիների դատավարության լուսանկարները ծանր տպավորություն են թողել։

Նա հայտարարել է, որ աշխատանք է տարվում, որ վերադառնան անխտիր բոլոր գերիները, հայտնում է Radar.am-ը։

«Այս ամբողջ ընթացքում կառավարությունն օգտագործել է բոլոր առկա գործիքները, որ փորձի լուծում գտնել։ Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն, այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստան»,- նշել է նա՝ ընդգծելով, որ հարցը զգայուն է։

Նա հիշեցրել է նաև, որ 2022 և 2023 թվականներին հայ գերիներ են ազատ արձակվել, և դա դարձել է բանակցային գործընթացի արդյունք։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
---