Էլինա Ավանեսյանը Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակչում է![]() 1 մարտի 2025 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանը երրորդ հաղթանակն է տարել Մեքսիկայում անցկացվող WTA մրցաշարում։ Merida Open-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցել է աշխարհի 103-րդ ռակետ, Ավստրալիայից Մայա Զոյնտի հետ։ Մրցախաղը, որը տևել է մոտ երկու ժամ, ավարտվել է Ավանեսյանի հաղթանակով երեք սեթում՝ 4:6, 6:2, 6:0 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։ Այս հաջողության շնորհիվ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։ 2024 թվականի օգոստոսից թենիսիստուհին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում նրա լավագույն արդյունքը դասակարգման աղյուսակում 41-րդ հորիզոնականն է եղել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |