Միրզոյան. ՀՀ շուրջ խաղաղ միջավայրի ձևավորումն օրվա առաջնահերթություն է![]() 3 մարտի 2025 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում անդրադարձել է Հայաստանի դիվանագիտական ծառայության դերին՝ ընդգծելով դրա կարևորությունը պետության կայացման, մարտահրավերների հաղթահարման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացում։ Միրզոյանը նշել է, որ ներկայումս աշխարհը և տարածաշրջանը բախվում են բարդ ու անկանխատեսելի փորձությունների, ինչի պայմաններում դիվանագետների աշխատանքն առավել քան կարևոր է։ Նա շեշտել է, որ Հայաստանի շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը մնում է առաջնային խնդիր, ինչպես նաև՝ տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը և միջազգային համագործակցության օրակարգի առաջմղումը։ Նա հիշեցրել է, որ 1992 թվականի մարտի 2-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, ինչը խորհրդանշել է երկրի մուտքը անկախ պետությունների ընտանիք։ Ըստ նախարարի՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում դիվանագիտությունը դարձել է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու անբաժան մասը։ ԱԳ նախարարը կարևորել է դիվանագիտական ծառայության մասնագիտական որակները՝ ընդգծելով, որ միայն նվիրվածության, ճկունության ու պրոֆեսիոնալիզմի համադրությամբ հնարավոր կլինի հաջողությամբ հաղթահարել առկա մարտահրավերները։ Ուղերձի ավարտին Միրզոյանը շնորհավորել է բոլոր դիվանագետներին՝ երախտագիտություն հայտնելով նրանց անձնվեր ծառայության համար և վստահություն հայտնել, որ միասին կարողանալու են հասնել հաջողության։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |