Ակցիա՝ Կարմիր Խաչի առջև․ Պահանջում են քայլեր ձեռնարկել Վարդանյանի և մյուս գերիների համար

Ակցիա՝ Կարմիր Խաչի առջև․ Պահանջում են քայլեր ձեռնարկել Վարդանյանի և մյուս գերիների համար

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի առջև անցկացվում է բողոքի ակցիա, որի մասնակիցները բարձրացնում են Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության և հայ ռազմագերիների պաշտպանության հարցը։ Ակցիային մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ և քաղաքացիներ։

«Մենք գիտենք, որ լկտի ու տոտալիտար դրսևորումներով ղեկավարն այնպես է արել, որ Ստեփանակերտում չի եղել Կարմիր Խաչի կոմիտե։ Բայց չի կարելի է բավարարվել սրանով, քանի որ սա միջազգային կոմիտե է, բազմիցս ապացուցվել է, այն, ինչ կարող է անել Կարմիր Խաչի կոմիտեն, որևէ մեկը չի կարող անել»,- հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ ակցիան տեղի է ունենում, քանի որ Ադրբեջանում աննախադեպ զարգացումներ են ընթանում։

«Դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև դատվում է միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես։ Այստեղ մենք եկել ենք, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են հայերի նկատմամաբ ցեղասպան թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,- ասել է Ալավերդյանը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---