Սպերցյանը վնասվածքի պատճառով մեկ ամիս չի մասնակցի հանդիպումներին![]() 3 մարտի 2025 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի կարողանա մասնակցել հանդիպումներին, հայտնում է Championat.com-Ը։ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կրասնոդարը» հանդիպել է «Կռիլյա Սովետովի» հետ, որտեղ Սպերցյանը վնասվածք է ստացել և փոխարինվել: Սպերցյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի մարտի 20-ին և 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում կայանալիք խաղերին Վրաստանի հետ։ Ընթացիկ խաղաշրջանում Սպերցյանը մասնակցել է 26 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը։ Ըստ Transfermarkt–ի, ֆուտբոլիստի արժեքը 20 մլն եվրո է։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |