Գլխավոր դատախազություն․ Եղեգնաձորին կվերադարձվի 2 հողամաս![]() 4 մարտի 2025 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0.5 հա մակերեսներով։ Վարչությունը դատարանին ներկայացրած հայցում պահանջել է անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը։ Հայցով նաև պահանջվել է չեղարկել հողամասերի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ կիրառելով պայմանագրերի անվավերության հետևանքները։ Դատարանի որոշմամբ այդ պահանջները բավարարվել են, և օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասերը կվերադարձվեն համայնքին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |