Սիմոնյան. Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա

Սիմոնյան. Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ չնայած որոշակի լարվածության, որևէ առիթ կամ պատճառ էսկալացիայի համար չկա։

«Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Հայաստանը երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել և խստորեն հետևում է իր ստանձնած պարտավորություններին ու համաձայնագրերին:

«Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի»,- հավելել է ԱԺ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում ևս անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ադրբեջանը հաճախ շահարկում և էսկալացիայի ենթարկում է տարածաշրջանային կոմունիկացիաների հարցը։

 Ուշագրավ
---