Հայկ Սարգսյան․ Վարչապետը կողմ է արտահայտվել շահումով խաղերի հարկային բեռի բարձրացմանը![]() 4 մարտի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ–ում, անդրադառնալով բուքմեյքերական գործունեության նկատմամբ 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու վերաբերյալ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը։ Սարգսյանի խոսքով՝ նախագծի նախնական քննարկումների ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել հարկերի բարձրացմանը, հայտնում է Արմենպրեսը։ Սակայն հարցը երկու անգամ քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, և վերջինս աջակցել է հարկային բեռի բարձրացման գաղափարին՝ առաջարկելով, որ փոփոխությունները ուժի մեջ մտնեն ոչ թե 6 ամիս անց, ինչպես նախատեսված էր սկզբում, այլ անմիջապես օրենքի ընդունումից հետո։ «Գործադիրի և օրենսդիրի մի խումբ գործընկերներ դեմ էին այս նախագծին և գտնում էին, որ այս փուլում նպատակահարմար չէ հարկային բեռի բարձրացումը։ Մի շարք քննարկումներ ենք անցկացրել կառավարության գործընկերների հետ, նաև երկու անգամ քննարկում է կազմակերպվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նշեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ է արտահայտվել շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների հարկային բեռի բարձրացմանը և առաջարկել է փոփոխությունները ուժի մեջ մտցնել ոչ թե 6 ամիս հետո, այլ օրենքի ընդունումից անմիջապես հետո»,- ընդգծել է Սարգսյանը։ Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 % շրջհարկ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավոր **Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։**Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկով, ընդունվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան մոտ 13 մլրդ դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |