Առաքելյան․ Թանդիլյանը կշարունակի հացադուլն այնքան, մինչև Ռուբեն Վարդանյանը չդադարեցնի այն![]() 4 մարտի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ կուսակցության մեկ այլ համահիմնադիր Մանե Թանդիլյանը մտադիր է շարունակել հացադուլն այնքան ժամանակ, մինչև Բաքվում գտնվող Վարդանյանը չհրաժարվի իր հացադուլից։ Նրա խոսքով՝ այս քայլով նրանք հույս ունեն, որ հնարավոր կլինի Վարդանյանին համոզել դադարեցնել հացադուլը, հայտնում է Factor.am-ը։ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ կոչ անելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Մարտի 3–ին նրա ինքնազգացողությունը վատթարացել է, ինչի պատճառով շտապօգնություն է կանչվել։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է՝ գտնվելով Բաքվի բանտում։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |