Նիկոլա Ազնավուր․ Հիմա Ռուբենին սատարելու մեր հերթն է![]() 5 մարտի 2025 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլին՝ նշելով, որ հիմա նրան սատար կանգնելու մեր հերթն է։ Նա կոչ է արել հայերին ցույց տալ աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել: «Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար: Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման: Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը»,–ասվում է հայտարարության մեջ։ Ազնավուրը հավելել է, որ պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք, իսկ Ռուբեն Վարդանյանի անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով: «Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տվեք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել: Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը»,- գրել է Նիկոլա Ազնավուրը։ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը հացադուլի հետևանքով Բաքվի դատարանում վատթարացել է, և նա հրաժարվել է ցուցմունք տալ կամ պատասխանել հարցերին։ Նրա փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ թույլ տալ, որ միջազգային բժիշկները այցելեն նրան, անհապաղ տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես նաև վերահսկել նրա առողջական վիճակը՝ հաշվի առնելով դրա կարիքը։ Նա նաև պահանջել է հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը։ Փաստաբանը հորդորել է աշխարհի առաջնորդներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս դատական գործընթացը՝ որակելով այն որպես քաղաքական բնույթի և ապօրինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |