Մակունցը կոնգրեսական Լոուլերին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը![]() 5 մարտի 2025 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսական Մայքլ Լոուլերի (Հանրապետական, Նյու Յորք) հետ, ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները և այդ գործընթացում Կոնգրեսի կարևոր դերը։ Կոնգրեսական Մայքլ Լոուլերը հանրային իր ելույթներում բազմիցս ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ իր աջակցությունը, ինչի համար դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել նրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |