ԱՆ․ Այգավանում բենզալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 5 մարտի 2025 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Այգավան գյուղի մոտակայքում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք քաղաքացի հոսպիտալացվել է, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,- ասվում է հաղորդագրությունում։ Մարտի 4-ին՝ ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։Պարզվել է, որ Այգավան գյուղի Դավթյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է 18։07-ին: Այրվել են մեկ հատ 500 լիտրանոց ջրի տարա, 8 հատ 20 լիտրանոց տարա, տերմինալ, գույք և կենցաղային իրեր, առաստաղը (մոտ 40 քմ), էլեկտրական մալուխներ (մոտ 500 գմ), գովազդային վահանակը և մասնակի ջերմահարվել մոտակայքում կայանած RAV4, Infiniti մակնիշների ավտոմեքենաները։ Պայթյունի հետևանքով փլուզվել են լցակայանի շինության պատերը՝ մասնակի (մոտ 60 քմ), վնասվել տանիքի կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 100 քմ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |