44-օրյայի զեկույցը կներկայացվի 2025-ին, բայց հստակ ժամկետ չկա

44-օրյայի զեկույցը կներկայացվի 2025-ին, բայց հստակ ժամկետ չկա

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի 2025 թվականի Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։ Այդ մասին հայտնել է խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Սակայն իշխող խմբակցության պատգամավորը չի հստակեցրել, թե երբ այն կքննարկվի, հայտնում է «Ազատությունը»։

«Որպեսզի դա չշահարկվի, ժամկետ չեմ ասի, բայց անպայման 2025 թվականին զեկույցը հասանելի է լինելու ԱԺ լիագումար նիստում», - ընդգծել է Քոչարյանը։

Անցած տարի նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով գաղտնի տեղեկատվության առկայությունը։ Այդ ժամանակ նաև նշվել էր, որ այն կհանձնվի պատգամավորներին հոկտեմբերին։

Քոչարյանը հայտնել էր, որ զեկույցին կհաջորդեն քրեական գործեր։

«Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ընդգծել էր հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն իր հերթին նշել էր, որ պետք է հնարավոր լինի զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք չեն պարունակում պետական գաղտնիք կամ անվտանգային ռիսկեր, հասանելի դարձնել հանրությանը։

 Ուշագրավ
---