ՆԳՆ-ն տեսախցիկներին շուրջօրյա հասանելիություն կստանա

ՆԳՆ-ն տեսախցիկներին շուրջօրյա հասանելիություն կստանա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի ՆԳՆ-ն շուրջօրյա հասանելիության իրավունք կստանա պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, օդանավակայաններում, անցակետերում և ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների տվյալներին։

Ինչպես ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը ներկայացրել է օրինագիծը, ՆԳՆ-ն կօգտագործի արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ որոնվող անձանց նույնականացնելու համար, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Բացի այդ, գերատեսչությունը կկուտակի ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալներ և նախատեսում է վճարովի հիմունքներով ապահովագրական ընկերություններին տրամադրել դրանց մշակման ծառայություններ։

Նախագիծն ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---