Մարտի 10-ին ՀՀ որոշ շրջաններում +20 կլինի՝ օդային տաք հոսանքներ են ներթափացում![]() 5 մարտի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Իրաքի շրջաններից Հայաստան են ներթափանցում հարավային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցության տակ առաջիկա 10 օրերին ամբողջ Կովկասում կնկատվի ջերմաստիճանի շարունակական աճ։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ մարտի 6-10-ի ընթացքում, մարտի 5–ի համեմատ, օդի ջերմաստիճանը գիշերային և ցերեկային ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կբարձրանա ևս 10-13 աստիճանով, հայտնում է Panorama.am-ը։ Մարտի 10-ին լեռնային շրջաններում՝ Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային հատվածներում, ջերմաստիճանը կհասնի +8…+11 աստիճանի, Լոռիում՝ +14…+16, Տավուշի ցածրադիր գոտում՝ +17…+20, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային տարածքում՝ +18…+20, Սյունիքի հովտային հատվածներում՝ մինչև +18, իսկ նախալեռնային գոտիներում՝ +14…+17 աստիճանի։ Երևանում նույն օրը ցերեկային ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։ «Առաջիկա 10 օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների չոր եղանակ։ Նախնական գնահատականներով՝ Հայաստանում տեղումներ հնարավոր են միայն մարտի 16-ից հետո։ Տեղումների ամսական քանակը, այս պահի տվյալներով, կլիմայական նորմայից պակաս կլինի»,- հավելել է Սուրենյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |