Անդրանիկ Քոչարյան. Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր

Անդրանիկ Քոչարյան. Ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր նա այցելել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է նաև գերիների թեմային։

Նա հայտարարել է, որ ամեն ինչ պետք է արվեր, որպեզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր, հայտնում է Panorama.am-ը։

«Երբ որ վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեին, փորձեցին ...Գերի չպետք է ընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու էՀայաստանի դեմ։Ամեն ինչ պետք է արվեր, որպեզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»,- ասել է Քոչարյանը։

Հարցին՝ ո՞վ պետք է աներ, նա պատասխանել է. «Անվտանգության աշխատակիցները, այդ թվում ռուս խաղաղապահները»։

Նա հավելել է, որ Բաքվում ընթացող դատավարությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

«Դուք հետևում եք Բաքվում ընթացող դատավարությանը, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար», ասել է պատգամավորը։

Քոչարյանը ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի գաղափարները պետք է կյանքի կոչվեն։

«Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերն իրականություն դարձնենք։ Սիրենք մեր երկիրը, ամեն ինչ անենք, որ երկիրը լինի անվտանգ, ապահով։ Դա է եղել իր պատգամը»,–նշել է նա։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը կարողացել է ստեղծել կանոնավոր բանակ, իսկ նրա նվիրվածությունը օրինակելի է։

«Վազգենի մեծությունը նաև նրանում էր, երբ ասում էր պետք է ունենանք, ինքն ուներ։ Այդ ունենալը, դրան հասնելը նշանակում է նվիրում։ Այդ նվիրման նաև պակասն է այսօր...», ընդգծել է Քոչարյանը։

Մարտի 5–ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ սպարապետը կդառնար 66 տարեկան: Այդ առիթով նրա հարազատները, ընկերները հասարակական, քաղաքական գործիչներ այցելել են Եռաբլուր։ Նա սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության հետևանքով։

 Ուշագրավ
---