Մաքուր և փոխարինիչներով կաթնամթերքը կվաճառվի տարբեր գույնի դարակներում![]() 5 մարտի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առանց կաթնային յուղի փոխարինիչների կաթնամթերքը և դրանց պարունակությամբ արտադրանքն այլևս միասին չեն վաճառվի․ դրանք կտեղադրվեն տարբեր գույնի դարակներում։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Օրինագծի քննարկումը տևել է մոտ հինգ տարի, որի ընթացքում տարբեր առաջարկներ են ուսումնասիրվել, հայտնում է Sputnik Արմենիան։ Ըստ ընդունված փոփոխությունների՝ մաքուր կաթնամթերքը, որը չի պարունակում կաթնային յուղի փոխարինիչներ կամ ոչ կաթնային ծագման հավելումներ, պետք է տեղադրվի կանաչ դարակներում։ Իսկ կաթնային յուղի փոխարինիչներով արտադրանքը վաճառվելու է նարնջագույն դարակներում։ Սկզբնական տարբերակով առաջարկվում էր նաև ապրանքների փաթեթավորումն իրականացնել նույն գունային տարբերակում, սակայն դա չէր համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պահանջներին։ Քանի որ փաթեթավորման չափորոշիչները պետք է սահմանվեն ԵՏՀ մակարդակով, արտադրողներն ազատ են ընտրելու ցանկացած գույնի փաթեթավորում։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ կաթնամթերքի փոխարինիչներով արտադրողները չեն կարող իրենց արտադրանքի փաթեթի վրա օգտագործել «կաթ», «թթվասեր» և նմանատիպ անվանումներ։ Պարտադիր է կիրառել «կաթնամթերք» անվանման կարգը, սակայն այդ պահանջը գործնականում միշտ չէ, որ պահպանվել է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |