Մակրոնն ուղերձով կդիմի ժողովրդին

Մակրոնն ուղերձով կդիմի ժողովրդին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մարտի 5–ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Այս մեծ անորոշության պահին, երբ աշխարհը բախվում է իր ամենամեծ մարտահրավերներին, ես կդիմեմ ձեզ այս երեկո ժամը 20:00-ին», – նշել է նա։

Մակրոնը, ըստ սպասումների, կանդրադառնա ներկա իրավիճակին և կքննարկի այն մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մակրոնն առաջիկայում կարող է կրկին այցելել Վաշինգտոն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ միասին։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---