Քննարկվել են Ժնևի հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Ժնևի հետ գործընկերության ընդլայնման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մարտի 4-ին հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ, տեղեկացնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ժնևի միջև փոխգործակցության զարգացման ուղիները։ Երկուստեք կարևորվել է դիվանագիտական, մշակութային ու տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։

Տոլմաջյանն շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և քաղաքային իշխանություններին՝ հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրված մարդասիրական աջակցության և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար։

Զրույցի ավարտին դեսպան Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---