Հացադուլ ՄԱԿ–ի մոտ․ Եթե բոլոր նրանք, ում Վարդանյանն օգնել է, իրենց ձայնը բարձրացնեն, առավել լսելի կլինի![]() 5 մարտի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Կամք» նախաձեռնության անդամ Լևոն Խաչատրյանը մարտի 3-ից անժամկետ հացադուլ է անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։ «Ռուբեն Վարդանյանը բարերար էր, եթե բոլոր նրանք, ում երբևէ օգնել է Վարդանյանը՝ իրենց ձայնը բարձրացնեն, ապա այն առավել լսելի կլինի։ Բայց այդ մարդկանց համախմբել է պետք»,-նշել է Խաչատրյանը։ Խաչատրյանը նշել է, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը միայն այն դեպքում, երբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս դադարեցնի իր հացադուլը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Կարծում եմ՝ մեր ձայնն առավել լսելի կլինի, եթե Սփյուռքում միջազգային կառույցների կամ այլ երկրներում Ադրբեջանի դեսպանատների դիմաց նման ակցիաներ լինեն։ Կոչ եմ անում սփյուռքի մեր հայրենակիցներին միավորվել այս խնդրի շուրջ»,- ընդգծել է նա։ Նա հավելել է, որ նման ակցիաներ անհրաժեշտ է կազմակերպել նաև Հայաստանում՝ տարբեր երկրների դեսպանությունների մոտ։ Նշվում է, որ այս օրերին շտապ օգնության բժիշկները չեն այցելել նրան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |