Դիվանագետներին է ներկայացվել «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական փուլը![]() 5 մարտի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելու «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական ընթացքը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ երկրորդ «Երևանյան երկխոսությունը» նախատեսվում է անցկացնել մայիսի 26-27-ը, որի շրջանակում նախատեսված են քննարկումներ մի շարք թեմաների շուրջ։ Դրանց թվում ընդգրկված են խաղաղության և անվտանգության խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, ԵՄ-ի և նրա հարևանությանն առնչվող միտումները, բնապահպանական փոփոխությունները, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության հարցերը, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |