Երեւանում տեղի է ունեցել «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով Հայաստանի շուկան` մենք եկանք այն եզրակացության, որ մեծ բացթողում կամ սպասարկման ու առեւտրի ոլորտում, որը մենք կփորձենք լրացնել սուպերմարկետների նոր ցանցով»,-այսօր «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողության ժամանակ հայտարարել է «Ֆրեշ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռիկարդո Մերինոն:



Ըստ Մերինոյի, սուպերմարկետը մեկնարկ կհանդիսանա Երեւանում այդ ցանցի սուպերմարկետների բացման համար:



«Նման բարդ ֆինանսական ժամանակներում, երբ խոշորագույն ընկերությունները կրճատում են իրենց հաստիքները, մեր ընկերությունը տասնյակ մասնագետների հնարավորություն է տալիս բարձր աշխատավարձով աշխատանք գտնել»,-նշել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը` հավելելով, որ սուպերմարկետում արդեն 40 հոգի աշխատում է:



Սուպերմարկետը հագեցած է մանրածախ առեւտուր իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչն ապահովում է սպասարկման բարձր որակ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---