ՌԴ ՆԳՆ․ 700,000 միգրանտ երկրում գտնվելու հիմք չուներ

ՌԴ ՆԳՆ․ 700,000 միգրանտ երկրում գտնվելու հիմք չուներ

PanARMENIAN.Net - 2024 թվականի վերջի տվյալներով 700,000 օտարերկրաց գտնվել է Ռուսաստանի տարածքում առանց օրինական հիմքերի, սակայն նրանց դեռևս հնարավորություն է տրվել օրինականացնել իրենց բնակությունը մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ելույթ ունենալով գերատեսչության ընդլայնված կոլեգիայի նիստում, որին ներկա է գտնվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ըստ մեր գնահատականների՝ տարվա վերջում (2024 - խմբ.) մոտ 700 հազար օտարերկրյա քաղաքացիներ չունեին օրինական բնակության հիմքեր։ Նրանց հնարավորություն է տրվել մինչև ապրիլի 30-ը կարգավորել իրենց կարգավիճակը։ Այդ ժամկետից հետո կկիրառվեն բոլոր իրավական մեխանիզմները, ներառյալ արտաքսումը», — նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Կոլոկոլցևը նաև ընդգծել է, որ անցած տարի ոստիկանությունը բացահայտել է ավելի քան 16 հազար ապօրինի զենքի շրջանառության դեպք։

«Ներկայիս պայմաններում մեծ կարևորություն ենք տալիս ապօրինի զենքի շրջանառության կանխարգելմանը։ Մենք բացահայտել ենք ավելի քան 16 հազար նման դեպք և գրեթե ութ հազար անձ», — ասել է նա։

Բացի այդ, նախարարը հայտնել է, որ ՆԳՆ-ն, անվտանգության դաշնային ծառայության և Ռոսգվարդիայի հետ համատեղ, իրականացնում է միջոցառում, որը խթանում է քաղաքացիներին հանձնել անօրինական կերպով պահվող զենքը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---