Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին․ Տեղի է ունենում արգելված ներգործություն, դա անընդունելի է![]() 5 մարտի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Բաքվի դատավարությունից բռնության հետքերով կադրերի վերաբերյալ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, հայտարարել է, որ տեղի է ունենում արգելված ներգործություն և դա անընդունելի է: Նա ընդգծել է, որ հայկական կողմը հստակ գնահատական է տվել Բաքվում ընթացող դատավարություններին՝ նշելով, որ կան տեղեկություններ արգելված մեթոդների և խոշտանգումների կիրառման վերաբերյալ, հայտնում է 1lurer.am-ը։ Վարչապետի խոսքով՝ այս փաստերն արդեն ակնհայտ են դարձել, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին ներկայացրել է հստակ դիրքորոշում։ Նա շեշտել է, որ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս խնդիրը բարձրաձայնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ «Էլի ասում եմ, որ, տեսեք, միշտ նման իրավիճակներում, երբ խոսքը գերիների, պատանդների, այլ պահվող անձանց մասին է, բնականաբար, հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: Բնական հարց է ծագում՝ որտե՞ղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչո՞ւ չեն երևում դրանք, ես, ի պատասխան այդ հարցի, միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցները վերադարձան ՀՀ և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում՝ այն պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը»,–ասել է նա։ Վարչապետը նշել է, որ հայկական կողմի գնահատականն ավելի քան հստակ է. կիրառվում են արգելված մեթոդներ, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, ինչպես նաև որոշ այլ արգելված միջոցներ։ «Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |