Թանդիլյանը վերադարձել է Ազատության հրապարակ՝ հրաժարվելով բժշկական միջամտությունից![]() 6 մարտի 2025 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը վերադարձել է Ազատության հրապարակ և շարունակում է հացադուլը։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա հրաժարվել է բժշկական միջամտությունից։ «Առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։ Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։ Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը»,–ասվում է գրառման մեջ։ Մարտի 5–ի առավոտյան, շտապօգնության մեքենան Թանդիլյանին տեղափոխել էր հիվանդանոց՝ նրա ինքնազգցողությունը վատթարացել էր հացադուլի պատճառով։ Մարտի 1-ից նա հացադուլ է հայտարարել՝ աջակցելու Բաքվում ապօրինի դատապարտված հայերին։ Միևնույն ժամանակ, նա նաև կոչ է արել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |