Խանդանյան․ 2018–ին ատաքին ուժերի ներգրավման մասին հայտարարությունն անհեթեթություն է![]() 6 մարտի 2025 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհիմն է համարում այն պնդումները, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունն իրականացվել է արտաքին ուժերի ներգրավմամբ։ Ըստ նրա, այդ հարցի շուրջ բանավեճը հանրային հետաքրքրություն չի ներկայացնում, հայտնում է Radar.am-ը։ «Եթե մենք ապրեինք այլ քաղաքական համակարգում, ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն կամ ուժեր, գուցե արժեր, որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաները։ Բայց, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, այդ քաղաքական ուժերը, որոնք բանվեճի մեջ են, պետք է նաև գործոն լինեն, որպեսզի իրենց բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի»,- նշել է Խանդանյանը։ Նա ընդգծել է, որ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն իրենց աջակիցներով չեն կարող անգամ ճեպազրույցների դահլիճը լցնել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |