Կիրակոսյան․ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական, գիտական գործունեության վրա![]() 6 մարտի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը լքելու պատճառը՝ նշելով, որ մտադիր է կենտրոնանալ ակադեմիական/գիտական ու մասնագիտական գործունեության վրա։ «Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով ՀՀ–ում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ ․․․2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները»,-ասվում է գրառման մեջ։ Կիրակոսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին վստահության համար և նաև երախտագիտություն՝ պետական համակարգի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով Կիրակոսյանի ազատմանը պաշտոնից, ասել է, որ հեռացումը որևէ կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ, հայտնում է Արմենպրեսը։ «Ես նման կապ չեմ տեսնում»,– հավելել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ կարող է մեկնաբանել այս հարցը միայն այն չափով, որքանով դա արվել է վարչապետի աշխատակազմի կողմից։ «Ես հավելյալ տեղակատվության չեմ տիրապետում: Պարոն Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել: Դա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել»,– ասել է նա։ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնանկության մասին հայտնի է դարձել մարտի 5-ի երեկոյան։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նա ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն է ներկայացրել իր հրաժարականի դիմումը։ Միևնույն ժամանակ, կառավարությունից հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե գրասենյակի աշխատակիցներն էլ զանգվածաբար ազատվում են պաշտոններից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերի հետկանչման հարցն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս թեմային, նշել էր, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հայցերի հետքաշումը տրամաբանական կլինի, ուստի հայկական կողմը գաղափարը համարում է ընդունելի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |