Ադրբեջանցիները հաքերային հարձակում են գործել Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա![]() 6 մարտի 2025 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երգիչ Էրիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ադրբեջանցիները հաքերային հարձակում են գործել իր youtube-յան ալիքի վրա, 6 երգ ջնջել՝ դրանք ևս «ադրբեջանական» անվանելով։ «Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական Եվ իհարկե իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով, փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու»,–ասվում է գրառման մեջ։ Կարապետյանը նշել է, որ ջնջված երգերը մոտ ժամանակում վերականգնվելու են, իսկ ադրբեջանցիների նման քայլերը չեն կարող վախեցնել կամ կանգնեցնել իրեն։ Նա հավելել է։ «Իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս»,–գրել է նա։ Երգիչը նաև անդրադարձել է իր հասցեին տարածվող ապատեղեկատվությանը։ Նրա խոսքով՝ երբ ինքը պայքարում է իր իրավունքների համար, որոշ հայրենակիցներ լրատվամիջոցներում հրապարակում են նյութեր մոլորեցնող վերնագրերով։ Ավելի վաղ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը Ռուսաստանի պետական հեռուստաալիքի եթերում ներկայացվել էր որպես ադրբեջանական։ Երգիչը նախաձեռնել է դատական գործընթաց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ հատվածը Մալախովի հանդիպումից հանվել է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |