Մակունցն ու Շերմանը քննարկել են կրկնակի հարկման հարցը

Մակունցն ու Շերմանը քննարկել են կրկնակի հարկման հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը։ Այս համատեքստում քննարկվել է նաև կրկնակի հարկման հարցը։

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այս ուղղությամբ հնարավոր լուծումներ մշակելու համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---