Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում![]() 7 մարտի 2025 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ucom–ը հայտարարում է ցանցի արդիականացման հերթական մեծ նախագծի մեկնարկի մասին, որն ընդգրկելու է ոչ միայն մարզերն, այլ նաև Երևանը։ 2025 թ. ընթացքում ընկերությունը պլանավորում է բազային կայանների լայնածավալ արդիականացում, որը թույլ կտա ավելի բարձրորակ ծառայություններ տրամադրել բաժանորդներին։ Աշխատանքների նպատակը ծածկույթի բարելավումն է, ավելի արագ և կայուն կապ ապահովելն է, ինչպես նաև ծառայությունների որակի բարձրացումը։ Արդիականացման ընթացքում բաժանորդները հնարավոր է նկատեն որոշակի խափանումներ՝ կապված ձայնային զանգերի և շարժական ինտերնետի հետ։ Ucom-ի տեխնիկական թիմն անդադար աշխատում է կապի հնարավոր տատանումները նվազագույնին հասցնելու ուղղությամբ: «Բոլոր հնարավոր անհարմարությունների համար նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |