Թրամփը սահմանափակում է Մասկի լիազորությունները կառավարության հարցերում![]() 7 մարտի 2025 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի նիստում նշել է, որ գերատեսչությունների ղեկավարներն են պատասխանատու իրենց բաժինների համար, ոչ թե Իլոն Մասկը, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։ Երկու վարչական պաշտոնյաների համաձայն, Թրամփն իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնել է, որ թեև Մասկը կարող է առաջարկություններ ներկայացնել, նա չի կարող միանձնյա որոշումներ ընդունել քաղաքականության կամ կադրային հարցերի վերաբերյալ։ Մասկը ներկա է եղել հանդիպմանը, հայտնում է Politico-ն։ Քննարկումը հաջորդեց Մասկի կողմից զանգվածային աշխատանքից ազատումների և պետական ծառայողներին ուղղված սպառնալիքների ալիքին։ Մասկը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որի գործողություններն անորոշություն են առաջացրել դաշնային աշխատուժի շրջանում։ DOGE-ի նախաձեռնությունները բախվել են դատական մարտահրավերների և խիստ քննադատության՝ ինչպես դեմոկրատ օրենսդիրների, այնպես էլ որոշ հանրապետականների կողմից։ Թրամփի այս նոր ուղեցույցը Մասկի ազդեցության առաջին լուրջ սահմանափակման քայլն է։ Նախագահի որոշման համաձայն, DOGE-ը պետք է ունենա միայն խորհրդատվական դեր, մինչդեռ կադրային, քաղաքական և գործառնական վերջնական որոշումները մնում են Կաբինետի ղեկավարների իրավասության ներքո։ Մասկը, մասնակցելով քննարկմանը, նշել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը։ Հանդիպման մանրամասներին ծանոթ մեկ անձ հայտնել է, որ Մասկը ընդունել է, որ DOGE-ն որոշ սխալներ է թույլ տվել՝ այս դիրքորոշումը հայտնելով նաև Կոնգրեսի անդամներին ավելի վաղ։ Թրամփը շեշտել է, որ իր նպատակը կառավարության հմուտ կադրերին պահելն է, այլ ոչ թե զանգվածային կրճատումներ իրականացնելը։ Սակայն վերջին շաբաթներին վարչակազմը հարյուր հազարավոր դաշնային աշխատակիցների զանգվածային ազատումներ է իրականացրել մի շարք գերատեսչություններում։ Դաշնային դատավորը և քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը եզրակացրել են, որ այս աշխատանքից հեռացումները կապված չեն կատարողականի հետ և կարող են խախտել քաղաքացիական ծառայության օրենքները։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |