Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և Եվրոպայի չեմպիոն դարձել

Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և Եվրոպայի չեմպիոն դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը 61 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակչում նա 2։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևին։

Հայաստանի ներկայացուցիչները ևս 2 մեդալ են նվաճել։

Ըմբիշ Կնյազ Իբոյանը (92 կգ) դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

125 կգ քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանը 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---