Էրդողանը հիշատակել է Ալիևի հետ զրույցը՝ ՀՀ հետ խաղաղության բանակցությունների մասին

Էրդողանը հիշատակել է Ալիևի հետ զրույցը՝ ՀՀ հետ խաղաղության բանակցությունների մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադարձել է մարտի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին։

Նա ասել է, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկել է լայն հարցերի շրջանակ, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, հայտնում է Minval.az-ը։

«Մարտի 5-ին Իլհամ Ալիևի այցի ընթացքում մենք մասնակցեցինք Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, որը թույլ կտա ամբողջությամբ ապահովել ինքնավարությունը գազով առնվազն 30 տարի»,– նշել է նա։

Էրդողանը հավելել է, որ հանդիպումը նաև հնարավորություն է տվել «եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու բազմաթիվ կարևոր թեմաներ, հատկապես՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցով Թուրքիայում է, տեսակապի ձևաչափով մասնակցելով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---