Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Փաշինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության հարցերը, ինչպես նաև այդ կառույցի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային կայունության հարցերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
---